Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 28-ին, ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության եւ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր:




























