Շնորհավորում ենք Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի և Գիտական ​​նորարարության և կրթության կենտրոնի PolyCtrl թիմին՝ Տորոնտոյի ուսանողական ինքնակառավարվող ավտոմեքենաների մրցույթում լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու առիթով: Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ մրցույթին մասնակցել է 39 թիմ  աշխարհի 28 համալսարանից։