Մոսկվայում ձերբակալվել է «Վիտյազ ռեզերվ» մասնավոր ձեռնարկության աշխատակիցը, ով կասկածվում է Հայաստանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ, որի հետեւանքով վերջինս մահացել է: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հաղորդել են Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում:

38-ամյա Անդրանիկ Գեւորգյանի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 27-ի առավոտյան` «Մոսկվա» առեւտրա-տոնավաճառային շինության տարածքում:

Տղամարդու մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքներից: Իրավապահների տեղեկատվությամբ, ձերբակալվածն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել, իսկ սպանության դրդապատճառը անձնական հակակրանքն է եղել:

Ավելի վաղ իրավապահների աղբյուրը նշել է, որ «Մոսկվա» առեւտրա-տոնավաճառային կենտրոնի տարածքում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են: