Թուրքիայում պատրաստվում են հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը ներկայացնող 20 հատորանոց մատենաշարի հատորների թիվը հասցնել 24-ի։

Հիշյալ նախագծի իրականացման պատասխանատուն է «Թուրքական պատմագիտական ընկերության»  հայկական բաժնի աշխատակից, Սաքարիայի համալսարանի դասախոս Էնիս Շահինը, ով Anadolu գործակալության հետ զրույցում նշել է, թե նախատեսում են մատենաշարը հրատարակել 2012-ին։

Նշենք, որ ավելի վաղ Էսին շահինը նշել էր, թե նախագիծը նախատեսվում է հրատարակել  մինչեւ 2011-ի ապրիլը, որը կլինի պատասխան՝ հայերի կողմից նախապատրաստվող Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։ Նա շեշտել էր, թե մատենաշարի վրա աշխատում են մոտ 350 թուրք մասնագետ՝ իրենց 500 հետազոտական-վերլուծական աշխատանքներով։