Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, 55-ամյա Իբրահիմ Գիուզենլին սպանել է իր 47-ամյա վրացի կնոջը` Նանա Գիուզենլիին, այնուհետեւ կախվել, հայտնում է վրացական itv.ge գործակալությունը:

Վրացի կնոջ մարմնի հայտնաբերվել են բազմաթիվ վերքեր, իսկ նրա ամուսնու դիակը գտել են տան այգում` կախված:

Ոստիկանների տեղեկատվությամբ, ողբերգության պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ընտանեկան վեճը:

Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ: