Կոսովոյի հյուսիսում  բախումներ են տեղի ունեցել Կոսովոյի սերբերի եւ միջագային KFOR ուժերի ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», միջադեպի արդյունքում, տարբեր գնահատականներով, վիրավորվել են 30-50 սերբեր` տարբեր վնասվածքներ ստանալով ռետինե գնդակներից, արցունքաբեր գազի կիրառումից:

Նշվում է, որ անկարգություններն սկսվել են այն պահին, երբ խաղաղապահները  ապամոնտաժել են Կոսովոյի եւ Սերբիայի սահմանին Կոսովոյի սերբերի կողմից տեղադրված արգելափակոցը: Տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, արգելափակված է: