ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում վախճանվել է Իոսիֆ Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուեւան: Ըստ նախնական տեղեկությունների` նա մահացել է նոյեմբերի 22-ին` Պորտլենդում բնակվող դստեր` Օլգայի տանը: Մահվան պատճառը քաղցկեղն էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալիլուեւան ծնվել էր 1926 թ-ին` Իոսիֆ Ստալինի եւ Նադեժդա Ալիլուեւայի ընտանիքում: Նա ԽՍՀՄ-ը լքել էր 1967թ-ին, բնակվել էր Հնդկաստանում, Շվեյցարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում: 1970թ-ին ամուսնացել էր ճարտարապետ Ուիլյամ Փիթերսի հետ եւ  փոխել անունը` դառնալով Լանա Փիթերս: 80-ականների կեսերին նա վերադարձել էր Խորհրդային Միություն, սակայն շուտով նորից հեռացել էր Ամերիկա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: