Մոսկվայում ձերբակալել են նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդի Վիկտոր Բատուրինին, ում կասկածում են մեքենայությունների մեջ: Ոստիկանությունը կարծում է, որ նա կեղծել է «Ինտեկո» ընկերության պարտատոմսերը, որի արդյունքում վաստակել է 5,5 մլրդ ռուբլի:
Գործարարը ձերբակալվել է նոյեմբերի 27-ին, իր մոսկովյան գրասենյակում: Նրա աշխատավայրում եւ բնակության վայրում խուզարկություններ են սկսվել, հաղորդում է «Իզվեստիան»:
Քննչական մարմինը միջնորդել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել:
Առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների վերաբերյալ քրեական գործը գործարարի նկատմամբ հարուցվել էր դեռ այս տարվա գարնանը, սակայն դա խիստ գաղտնի էր պահվում:
Ըստ քննության տվյալների, Բատուրինը փորձել է բրիտանացի ներդրողին վաճառել «Ինտեկո» եւ «Ինտեկո ագրո» ընկերությունների 2 կեղծ պարտատոմսեր` 5,5 մլրդ ռուբլով, գրում է Dni.ru-ն:
Հիշեցնենք, որ հունիսի Վիկտոր Բատուրինն արդեն պայմանական պատժաժամկետ է ստացել «առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների» հոդվածով: Դատարանը նրան դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման:



























