ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 2-ին կլինի Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, այս մասին կազմակերպված հեռուստակոնֆերանսի ժամանակ հայտնել է Ջո Բայդենի խորհրդական Թոնի Բլինքենը:

ԱՄՆ փոխնախագահը լինելու Անկարայում, Ստամբուլում, ելույթ է ունենալու «Գլոբալ նախաձեռնություն» գագաթնաժողովում եւ հանդիպել է Ստամբուլում Հունաց պատրիարքի, Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ:

Հանդիպումների առաջնային թեման լինելու է PKK-ի խնդիրը, որին հաջորդելու են տարածաշրջանային զարգացումները:  Նշվում է, որ քննարկվելու են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: