ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Օքլանդ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 8 մարդ է վիրավորվել, այդ թվում մեկ տարեկան երեխա: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փոխհրաձգությունը տեղի ունեցել նոյեմբերի 28-ին, երեկոյան ժամը 18:00-ին: Դեպքի վայրում լրագրողները 50 պարկուճ են հաշվել:
Երբ ոստիկանները ժամանել են, այնտեղ վիրավորներ արդեն չեն եղել: Նրանց բոլորին մասնավոր մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորների շարքում նաեւ կանայք կան:
Դեպքի դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության նախնական տվյալներով, փոխհրաձգության պատճառ կարող է լինել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կամ կենցաղային վեճը:
Փոխհրաձգությանը մասնակցելու համար դեռ ոչ ոք չի կալանավորվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























