Երեւանում, նոյեմբերի 28-ին երեկոյան փլուզվել է Բայդուկով փողոցի թիվ 27 տան տան արտաքին պատը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ շահագործման բաժնի աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ Բայդուկով փողոցի թիվ 25 եւ 27 տների կավահողային աղյուսներով ընդհանուր պատը (3x4մ) փլուզվել է թիվ 27 տան հյուրասենյակի կողմը, առկա է ծածկի փլուզման վտանգ:

Տանտիրոջ հավաստմամբ` պատի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռեւս մեկ ամիս առաջ: Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:

Տուժածներ չկան: