Մոսկվայում  ձերբակալել են չորս մարդու, ովքեր պարկով կարպետի մեջ փաթաթված դիակ էին տեղափոխում:

Նոյեմբերի 28-ի երեկոյան անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինչ-որ կասկածելի անձինք Միրգորոդյան 2-րդ խաչմերուկում  ծանր պարկ են տանում:  Ոստիկանությունը պարկում հայտնաբերել է կարպետի մեջ փաթաթված  26-ամյա  մի մոսվացու դիակ:  Սկզբում հարվածել են նրա գլխին, այնուհետեւ դանակի մի քանի հարված հասցրել:

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ ձերբակալվածների թվում կանայք կան, եւ նրանցից մեկը Ուկրաինայի քաղաքացի է: Մնացած ձերբակալվածների ինքնությունը պարզվում է:

Ոստիկանները ենթադրում են, որ մոսկվացուն սպանել են ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո ծագած կռվի ընթացքում: