Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 28-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի թիվ 7-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով) եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 84-ամյա Թամարա Բաղդասարովան, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:



























