Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը, նոյեմբերի 28-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլեւին, ում հետ քննարկել է Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման եւ կատարելագործման խնդիրները:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները` ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարեւորել են զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաեւ զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:



























