Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատին տեղափոխել են Բանգկոկի հիվանդանոցներից մեկը: Պատճառը սննդային թունավորումն է, հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարի առողջական վիճակի մասին չի հաղորդվում: Նշվում է, որ նոյեմբերի 29-ին նախանշված կառավարության նիստը վարելու է փոխվարչապետը: Յինգլակ Ինավատը նախկին վարչապետ, 2009-ից աքսորի մեջ գտնվող Տաքսին Չինավատի քույրն է եւ պաշտոնը զբաղեցրել է 2011-ի օգոստոսին:



























