Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 28-ին, ժամը 09.00-ին, Երեւան քաղաքի Նորքի 11-րդ փողոցից բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու որը օգոստոսի 3-ից ՌԴ Սարատովի մաքսատան կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:

Ժամը 10.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Մարմաշեն գյուղից բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը հուլիսի 24-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: