Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ի առավոտյան, Լեռնավան-Վանաձոր երթուղու «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուսի առջեւի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետեւանքով ուղեւորներից երկուսը՝ կին եւ տղամարդ, վայր են ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 44-ամյա Անդրանիկ Ուռուսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:



























