Երեւանում, նոյեմբերի 28-ին`ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 28/6 տնակում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.21-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 20 քմ մակերեսով) եւ հարակից դարսված հնամաշ անվադողեր: