Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան կսկսվի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումով:

Երկու երկրների առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումից հետո նախատեսվում է պատվիրակության հանդիպումն ընդլայնված կազմով, ծրագրված է նաեւ փաստաթղթերի ստորագրում եւ համատեղ մամլո ասուլիս:

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կայցելի Հերոսների հրապարակ եւ ծաղիկներ կդնի: Այնուհետեւ հանդիպում է նշանակված Վրաստանի փոխխոսնակ Դավիթ Բակրաձեի հետ: Հանդիպում է նախատեսված նաեւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ի հետ:  Երեկոյան Վրաստանի նախագահի անունից պաշտոնական ընթրիք կկազմակերպվի:

Նոյեմբերի 30-ին նշանակված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու վրաց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մասնակցությունը հայ-վրացական գործարար համաժողովին:

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համար առանձին մշակութային ծրագիր է կազմակերպված, որի  շրջանակներում նա կայցելի Թբիլիսիի թանգարաններ:

Հիշեցնենք, որ այցը տեղի է ունենալու նոյեմբերի 29-30-ը: