Ռուսաստանի ռոստովի մարզում անորոշ սեռի երեխան վիրահատության է ենթարկվել, եւ որպես տղա ծնված երեխան դարձել է աղձիկ, անգամ հավանականություն կա, որ կարող է ծննդաբերել: Ծնվելու պահին տղայի մոտ կանացի քրոմոսոմներ են հայտնաբերվել, եւ մոտ երկու տարի մնալով «ոչ տղա, ոչ աղջիկ» վիճակում, երեխան ի վերջո, դարձել է Քսյուշա:
Life News-ի փոխանցմամբ, 3 կգ քաշով եւ 50 սմ հասակո փոքրիկին ծնել էր 29-ամյա Օքսանա Ս.-ն: Մի քանի օր անց բժիշկները ախտորոշել էին` կանացի պսեւդոհերմաֆրոդիտիզմ: Արտաքնապես տղայի նման փոքրիկը կանացի քրոմոսոմներ եւ կանացի սեռական օրգաններ ուներ:
Երեխայի ծնողները, բնականաբար, ապշել էին: Նրանք նույնիսկ անուն էին ընտրել` Ալեքսանդր, իրենց երկար սպասված որդու հմար: Երկու տարի էր պահանջվել հետազոտությունների եւ վիրահատության պատրաստության համար:
Սեռափոխության վիրահատությունը տեւել է մոտ 7 ժամ: Այժմ նա կարող է զարգանալ որպես աղջիկ, սակայն անհրաժեշտ է էնդոկրինոլոգի մշտական հսկողությունը:



























