Թուրքիան կարող է առեւտրային հիմնական տարանցիկ ճանապարհները Սիրիայից տեղափոխել Իրաք, եթե Սիրիայում իրավիճակը վատթարանա:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հաղորդել է, որ եթե Սիրիայում իրավիճակը չկարգավորվի, Թուրքիան կավելացնի Իրաքի հետ սահմանային անցակետերի թիվը: Յըլդըրըմը նաեւ նշել է, որ Սիրիայի քաղաքացիների վրա թուրքական կառավարության որոշումը չի տարածվի, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Лента.Ру»-ն գրում է, որ ներկայումս Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի միջեւ առեւտրային հաղորդակցումը կատարվում է Սիրիայի միջոցով:  Թուրք-սիրիական սահմանի երկարությունը կազմում է շուրջ 800 կմ:

Թուրքիան Սիրիայի վերաբերյալ մի քանի կոշտ հայտարարություններ արդեն արել է` խոստանալով նաեւ դադարեցնել էլեկտրամատակարարումը: