Ադրբեջանի բնակիչը ծեծկռտուք է կազմակերպել մոսկովյան սրճարանում: Vesti.az-ը, վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Գլխավոր վարչության արտագերատեսչական պահպանության ծառայության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պյատնիցկոյ խճուղու վրա տեղակայված սրճարանում: Ադրբեջանցին չի կարողացել հանգիստ արձագանքել հարեւան սեղանի մոտ նստած տղամարդու դիտողությանը եւ բռունցքներով հարձակվել է նրա վրա, որից հետո ջարդել է գինու բաժակը եւ դրանով հարվածել տղամարդու դեմքին:
Այդ ժամանակ մեկ այլ տղամարդ որոշել է միջամտել եւ օգնություն ցույց տալ տուժածին, որի հետեւանքով ադրբեջանցին հարձակվել է նրա վրա եւ կոտրել քիթը:
Ահազանգ ստացած ոստիկանները բռնել են չարագործին եւ տեղափոխել նրան Ներքին գործերի բաժին` միջադեպի մանրամասները պարզելու համար: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:



























