Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նոյեմբերի 29-ին, հրաման է տվել ռազմական կազմի մեջ մտցնել Կալինինգրադի մարզում տեղակայված հրթիռների հարձակման մասին նախազգուշացնող համակարգերը:

Նա հրաման է արձակել զորամասի հրամանատարական պունկտից, որտեղ տեղակայված է Ռադիոտեղակայման կայանը, հաղորդում է  Korrespendent.net-ը:

Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչության աղբյուրը հայտնել է, ուր 2011-ի ընթացքում կայանն աշխատել է ռազմական փորձնական վիճակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդային-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն հայտնել էր, որ նոր կայանը հնարավորություն կտա վերահսկել ամբողջ Եվրոպան եւ Ատլանտիկան: