Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում մի ռեստորան աշխատեցնող Ռաֆեթ Գյունդուզին ծեծի են ենթարկել՝ պարտքով ճաշ չառաքելու համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ռաֆեթ Գյունդուզը հրաժարվել է պարտքով ճաշ ուղարկել իր ռեստորանի հարեւանությամբ գտնվող մի սրճարանի տիրոջ եւ նրա ընկերների համար, որից հետո նրանք 7 հոգանոց խմբով եկել եւ ծեծել են Ռաֆեթին։
Ռեստորանի աշխատակիցներին մի կերպ է հաջողվել իրենց տնօրենին ազատել հարձակվողների ձեռքից։



























