Ստամբուլում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում 12 մարմնավաճառներ են ձերբակալվել, որոնք Թուրքիա էին եկել Ռուսաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ երբ ձերբակալված մարմնավաճառներին տարել են ոստիկանատուն, նրանց նկարել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Մարմնավաճառները փորձել են թաքցնել իրենց դեմքերը գլխարկներով եւ բաճկոններով, իսկ նրանցից մեկն ասել է լրագրողին. «Մի նկարիր, եթե մայրիկս տեսնի, կբարկանա»։