Bing որոնողական համակարգում Քիմ Քարդաշյանի անունն այլեւս առաջինը չէ. այս տարի աշխարհի ամենահայտնի հայուհուն գերազանցել է սուպերպոպուլյար երգիչ Ջասթին Բիբերը: Քարդաշյանն այդ ցուցակը գլխավորում էր անցած տարի, իսկ այժմ ստիպված է բավարարվել միայն երկրորդ տեղով:
«Առավել փնտրվող» անձանց տասնյակում են նաեւ սկանդալային դերասանուհի Լինսդի Լոհանը, երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը եւ Լեդի Գագան, ինչպես նաեւ դերասանուհի Մեգան Ֆոքսը:



























