Մեծ Բրիտանիայում այսօր` նոյեմբերի 30-ին, վերջին տասնամյակների կտրվածքով, պետական ծառայողների ամենախոշոր գործադուլը կանցկացվի: Նրան կմասնակցի երկու միլիոնից ավելի մարդ, հաղորդում է «Утро.ру»-ն:
Պետական ծառայողները բողոքում են կենսաթոշակային համակարգի պետական հատվածի փոփոխությունների դեմ: Հաղորդվում է, որ լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանում ավիաչվերթների ուշացումները կարող են ձգվել 12 ժամ:




























