Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբաբոյին այսօր տեղափոխել են Ռոտերդամ, որտեղ հանձնել են Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներին: Նա Հաագայի դատարանի առջեւ կանգնած պետության առաջին ղեկավարը կդառնա: Նրա փաստաբանները դատարանի որոշումը համարում են անօրինական եւ հայտարարում, որ այն դեկտեմբերի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ միայն ավելի կվատացնի Կոտ դ’Իվուարի իրավիճակը, տեղեկացնում է Agence France-ը:
Հաագայի դատարանը որոշում է կայացրել բռնության գործողությունների հետաքննություն սկսելու մասին, որոնք տեղի են ունեցելԿոտ դ’Իվուարում 2011թ. հոկտեմբերին` Գբագբոյի հավատարիմների եւ նախագահական ընտրություններում հաղթած Ալասան Ուաթարայի կողմնակիցների միջեւ հակամարտության ընթացքում:
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրություններում հաղթել էր Ուաթարան, սակայն Գբագբոն հրաժարվում էր իշխանությունը փոխանցել նրան: Արդյունքում, երկրում միաժամանակ երկու երդմնակալության արարողություն էր իրականացվել, իսկ 2011թ. մարտին երկու նախագահների կողմնակիցների միջեւ քաղաքացիական պատերազմ էր սկսվել: ՄԱԿ-ի եւ ֆրանսիական կոնտինգենտի աջակցությամբ Ուաթարային հաջողվել է ապրիլին Գբագբոյին ձերբակալել նախագահական պալատում, այդ օրվանից նա կալանքի տակ է:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ Կոտ դ’Իվուարի հակամարտության զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ, երկրի բնակչության կես միլիոնը փախստական է դարձել:




























