Ուժեղ շոգի պատճառով շաբաթ օրը Կոլորադոյի ավիաշոուի ժամանակ շտապօգնության ծառայությանն է դիմել մոտ 100 մարդ, իսկ 10 հոգի ուղարկվել է տեղի հիվանդանոց, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Պացիենտների մեծ մասին տեղում օգնություն են ցուցաբերել արտակարգ իրավիճակների աշխատակիցները Պայքս-Պիկ ավիաշոուում, նշվել է Կոլորադո Սփրինգսի հրշեջ ծառայության հայտարարությունում, որը հրապարակվել է սոցցանցերում։

Կոլորադո Սփրինգսի հրշեջ պահպանության պետ Ռենդի Ռոյալը հայտնել է, որ կազմակերպիչների եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցների «արագ գործողությունները» կանխել են լուրջ վնասվածքները միջոցառման ժամանակ, որը տեղի էր ունենում Կոլորադո Սփրինգսի օդանավակայանում, Դենվերից մոտ 81 մղոն հեռավորությամբ։

Ավիաշոուի կայքում նշվել է, որ տոմսերը վաճառվել են միջոցառման երկու օրվա համար՝ շաբաթ եւ կիրակի, որոնց ժամանակ ելույթ է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի հանրահայտ Blue Angels թռիչքային թիմը, ցուցադրվել են ժամանակակից եւ հին ինքնաթիռների տարբեր տեսակներ։