Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը մեղադրել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւային գունավոր հեղափոխություն նախապատրաստելու մեջ եւ խոստացել «միջոցներ ձեռք առնել»

Գիշերը հայտնի է դարձել, որ Հարավային Օսիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեղյալ հայտարարելուց հետո, Ջիոեւան իրեն երկրի նախագահ է հռչակել եւ հայտարարել Պետական խորհուրդ ձեւավորելու մասին: Հարավային Օսիայի գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոեւը Ջիոեւայի գործողություններն անօրինական է գնահատել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որից հետո երկրի խորհրդարանը կրկնակի ընտրությունների օր է որոշել 2012-ի մարտի 25-ը: Նախագահ Էդուարդ Կոկոյտին հավանություն է տվել ընդդիմադիր գործիչ Ջիոեւայի հաղթանակը չեղյալ համարելու դատարանի որոշմանը:

Այսօր` նոյեմբերի 30-ին, Ջիոեւան «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ուղերձով դիմել է ժողովրդին եւ հանրապետության իշխանության մարմիններին, որտեղ իրեն հայտարարել է ընտրված նախագահ: Նա հայտարարել է, որ արհամարհելով ժողովրդի կամքը, Հարավային Օսիայի ղեկավարությունն իր ոչ կառուցողական գործողություններով իրեն օրենքից դուրս է դրել: