Օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրաշչակ։ Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ: