Ոստիկանության Մաշտոցի բաժնում, նոյեմբերի 29-ին, հաղորդում է ստացվել, որ գիշերը Լենինգրադյան փողոցում գտնվող մի ընկերությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ գողացել են ֆաքսի ապարատ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է հանցանքը:
Երիտասարդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























