Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 տարեկան երկու կանանց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 28-ին Օգանովի փողոցում գտնվող հագուստի խանութում գնումներ կատարող մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 53.000 դրամ, բանալիներ, բանկի անդորրագիր եւ այցեքարտեր:
Կատարվում է նախաքննություն:




























