Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հոկտեմբերի վերջին Սայաթ-Նովա թաղամասի ավտոտնակներից մեկի բաց դռնից մուտք գործելով՝ գողացել է ավտոմեքենայի հեռուստացույց:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























