Եգիպտոսում նոյեմբերի 29-ի երեկոյան ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը, եւ հանձնաժողովները սկսել են քվեների հաշվարկը:
Ընտրություններին մասնակցել են եգիպտական նահանգներ: Ընդհանուր առմամբ, Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով, այդ նահանգներում ձայնի իրավունք ունեն 17,5 միլիոն քաղաքացի, 50 միլիոն ընտրողներից: Նրանց համար բաց են եղել 3,307 հազար ընտրատեղամասեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիտորդների գնահատմամբ, ընտրությունների երկրորդ օրը ընտրողների ակտիվությունը թուլացել է, ընտրատողամասերում հերթերը կրճատվել են:
Գրեթե հինգ հազար թեկնածուներից յուրաքանչյուրը ստացել է իր սիմվոլը. այդ ձեւով Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաշվի է առել անգրագետ ընտրողներին, որոնց թիվը Եգիպտոսում քիչ չէ:
Ընտրություններին մասնակցելու համար անդամագրվել են կուսակցություն, որոնցից շատերը նոր են քաղաքական դաշտում եւ քիչ հայտնի ընտրողներին: «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հաղորդում է, որ դիտորդներից շատերը հակված են ենթադրելու, որ հաղթանակ կտանեն «Մուսուլման-եղբայրները», որը ամենամեծ եւ կազմակերված ընդդիմադիր ուժն է եւ հանդել է եկել Մուբարաքի դեմ:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 14-ից 15-ը:
Եգիպտական ընտրությունները տեղի են ունենում շատ բարդ համակարգով, եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 10–ը:




























