Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի դեմ: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Պատժամիջոցները ենթադրում է Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության սառեցում, այդ երկրի ղեկավարների ու գործարարների Թուրքիա մուտք գործելու արգելում: Պատժամիջոցները նախատեսում են նաեւ սառեցնել Բաշար Ասադի ռեժիմի եւ կառավարության ֆինանսական ակտիվները, նաեւ դադարեցնել համագործակցությունն այդ երկրի Կենտրոնական բանկի հետ:




























