Ստամբուլի ամենահայտնիզբոսաշրջային կենտրոններից մեկում՝  սուլթանների Թոփքափը պալատում անհայտ անձը անկանոն կրակահերթ է արձակել այցելուների ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, նախնական տեղեկություններով 3 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը պալատի ներսում գործողություններ է իրականացնում, սակայն մոտ մեկ ժամ է, ինչ ներսից կրակոցների ձայներ են լսվում։