5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի (Չինաստանի հյուսիս-արևմուտք) Ակսու մարզի Կուչա քաղաքում, հայտնել են Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը։

Ըստ Xinhua գործակալության՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,92 աստիճան և արևելյան երկայնության 83,97 աստիճան կոորդինատներով կետում։ Հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: