Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Ֆրանսիայից նախկին համանախագահ Բերնար Ֆասիեին եւ այդ երկրի նոր համանախագահ Ժակ Ֆորին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ»-ը, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակը, դրա հեռանկարների շուրջ կարծիքներ են փոխանակվել:




























