Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ եւ քննարկել Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները:

ՀԱԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի եւ ընտրական գործընթացների վերաբերյալ:

Լեւոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձեւավորումն է, ինչը թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը եւ առողջացնել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը: