Եմենի նախագահ Ալի Աբդալե Սալեհին հավատարիմ զորքերը գնդակոծել են Թաիզ քաղաքը, որի հետեւանքով եւս մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Al Arabia հեռուստաալիքը:
Երկրում շարունակվում են բողոքի մասսայական ակցիաները, չնայած, որ Սալեհը արձանագրություն է ստորագրել իշխանությունը փոխանցելու մասին: Արձանագրությունը նախատեսում է ապահովել Սալեհի եւ նրա շրջապատի անձեռնամխելիությունը, իսկ ցուցարարները պահանջում են, որ նա կանգնի դատարանի առջեւ:
Նրանց դուր չի գալիս նաեւ ընտրությունների անցկացման ժամկետը` փետրվարի 21-ը, ինչպես նաեւ անցումային կառավարության ղեկավար Մուհամեդ Բասանդավի թեկնածությունը:



























