ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի կառավորությունը հենց այնպես ճշմարիտ բաներ չի ասում, այլ ձգտում է բաց, ազատ եւ արդար գործընթացի եւ ընտրություններին ռեալ մրցակցության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը` հանդես գալով Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասը անկախության ձեռքբերումից 20 տարի անց» թեմայով կոնֆերանսում:
Պատասխանելով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում գործել Հայաստանի առաջիկա ընտրությունների ժամանակ, որպես ժողովրդավարության զարգացման հարցում եւս մեկ փորձություն, Էրիկ Ռուբինը նշել է. «Ինչ վերաբերում է ընտրությունների հարցին, ապա վերադառնալով դրական առաջընթացի մասին իմ թեմային, որը, ես կարծում եմ, տվյալ դեպքում երաշխավորված է, կասեմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ է:
Դուք այնտեղ եք ապրում, այնպես որ կարող եք օգնել ինձ, եթե ես սխալվում եմ: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, քանի մեկ տարի առաջ: Ես կարծում եմ, որ ամեն անգամ, երբ Հայաստանում ընտրություններ էին անցկացվում, ապա դա գերլարվածության ժամանակաշրջան էր, եւ երբեմն դա փողոցային անկարգությունների, նույնիսկ բռնության ժամանակաշրջան էր: Մենք կարծում ենք, որ Հայաստանի կառավարությունը հենց այնպես ճշմարիտ բաներ չի ասում, այլ ձգտում է բաց, ազատ եւ արդար գործընթացի եւ ընտրություններին ռեալ մրցակցության ապահովմանը»:




























