Ալլա Ջիոեւան Հարավային Օսիայի նախագահ Կոկոյտիի առջեւ երկու պայման է դրել. չեղյալ հայտարարել Գերագույն դատարանի որոշումը եւ հրապարակել ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը: Այդ մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով Ցխինվալում կենտրոնական հրապարակում իր կողմնակիցների առջեւ: Նա նաեւ հայտնել է, թե նախկին նախագահին եւ նրա ընտանիքին անվտանգություն է երաշխավորվելու:

Ջիոեւան նկատել է, թե բանակցությունների ընթացքում իրենից մտածելու երկու օր են խնդրել, բայց ինքն անհապաղ պատասխան է պահանջում:

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հանդիպում է անցկացրել նախկին թեկնածուների, այդ թվում` ընդդիմադիր Ալլա Ջիոեւայի հետ:

Մամուլի ասուլիսում նա նշել է, թե կոչ է արել Ջիոեւայի կողմնակիցներին լրջորեն մտածել ապագայի մասին:

Այսօր ավելի վաղ Ալլա Ջիոեւայի կողմնակիցները ներխուժել են ԿԸՀ շենք, իսկ պահապաններն օդ են կրակել: Ջիոեւայի կողմնակիցների ձեռքում է հայտնվել ԿԸՀ արձանագրությունը, որում նշված է, որ հաղթանակ է տարել ընդդիմադիր թեկնածուն: