Թուրքիայի Մուշ նահանգի Վարթոյի շրջանի գյուղերից մեկում 14-ամյա Բ.Թ-ն սկսել է խաղալ պատից կախված որսորդական հրացանով եւ չի մտածել հետեւանքների մասին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ աղջիկը ուշադրություն չի դարձրել, որ հրացանը լիցքավորված է եւ ձգանը սեղմել է։ Կրակոցի հետեւանքով վիրավորվել են նրա հայրն ու մայրը, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։
Աղջիկը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն։




























