Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք անձամբ չի հանդիպել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, որքան գիտեմ՝ երբեք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երբեւէ անձամբ հանդիպել են Պուտինը եւ Դուրովը։