Նախնական տվյալներով`  Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առաջատարն է Ազատության եւ արդարության կուսակցությունը` «Մահմեդական եղբայրներ» խմբավորման քաղաքական թեւը:  Ձայների հաշվարկի արդյունքներով` երկրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել են սալաֆիտների արմատական  «Նուր»  կուսակցության իսլամիստները: Երրորդ տեղի համար պայքարում է  «Ալ Քութլու ալ Մասրի» կուսակցության լիբերալ բլոկը` հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Եգիպտոսի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն առաջին փուլի քվեարկության արդյունքների հրապարակումը հետաձգել է դեկտեմբերի մեկի երեկոյան, քանի որ ոչ բոլոր հանձնաժողովներն են հասցրել հաշվել ընտրողների քվեները` պայմանավորված Եգիպտոսի համար աննախադեպ ակտիվ մասնակցությամբ:

Հիշեցնենք, Եգիպտոսում նոյեմբերի 29-ի երեկոյան ավարտվել է Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների քվեարկության առաջին փուլը, որը շարունակվել է երկու օր: