ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում ներկայում շուրջ 630 հազար անօրինական ներգաղթյալ կա։ Նման թվեր են հայտնել գերատեսչության ներկայացուցիչները փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախագահությամբ միգրացիոն քաղաքականության կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ներգաղթյալներին երկրից հեռանալուն խրախուսելու նպատակով կառավարությունը մտադիր է 2025 թվականից վերահսկվող անձանց գրանցամատյան գործարկել։ Խոսքը տվյալների բազայի մասին է՝ այն ներգաղթյալների համար, որոնց միգրացիոն փաստաթղթերի ժամկետը լրացել կամ չեղարկվել է կամ վարչական իրավախախտումներ են կատարել և այժմ ենթակա են արտաքսման երկրից։ Դրա մասին գրում է «Коммерсантъ» պարբերականը։

Սակայն դրա պարամետրերը նկարագրող կանոնավորիչ փաստաթղթեր դեռևս չկան, բացի դրանից, դրա մեջ մուտքագրվող տեղեկությունների ծավալը նվազեցնելու համար կառավարությունը քննարկում է օտարերկրացի որոշ իրավախախտների համար նախնական համաներում հայտարարել:

Նշենք, որ աշխատանքային ներգաղթյալների թիվը, որոնք 2023 թվականին օրինական ճանապարհով ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, չի գերազանցում 3,5 միլիոնը։ Նրանց մեծ մասը Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի բնակիչներ են։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման այս տարվա հունիսի վերջին ընդունել է երկրում ներգաղթյալների մնալու ռեժիմը խստացնող օրինագիծը։ Ռուսաստանի Դաշնության նախագահն այս փաստաթուղթը ստորագրել է օգոստոսի 8-ին, և, համապատասխանաբար, այն պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 5-ից, մինչ այդ, ի թիվս այլ օրինագծերի, պետք է գործարկվի գրանցամատյանը։

Ըստ Թվային զարգացման փոխնախար Օլեգ Կաչանովի՝ եթե բոլոր ապօրինի ներգաղթյալներին  միաժամանակ ավելացվեն գրանցամատյանում, ոչ մի ՏՏ ենթակառուցվածք դրան չի դիմանա։ Ավելի խելամիտ կլիներ սկսել համաներումից նրանց համար, ովքեր համեմատաբար աննշան իրավախախտումներ են կատարել։