Ռուսաստանն, ըստ ամենայնի, փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով, հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։
Ըստ РИА Новости-ի՝ կառավարության որոշման նախագիծն արդեն հրապարակվել է։
Փորձը կանցկացվի երկու փուլով:
Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել:
Առանց վիզայի մուտքի բոլոր օտարերկրացիները հատուկ հավելվածի միջոցով նախապես կենսաչափական տվյալներ կներկայացնեն։
Վիզային ռեժիմով այցելելու համար դեռ պետք է փաստաթղթեր ներկայացնել, ընթացակարգը կմնա անփոփոխ։
Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա: Եթե փորձը հաջողված համարվի, նման կանոնները կդառնան մշտական ։
Օտարերկրացիների համար Ռուսաստան մուտք գործելիս կենսաչափական տվյալներ ներկայացնելու փորձի առաջին փուլը կմեկնարկի 2024 թվականի դեկտեմբերի 1-ից, երկրորդը՝ 2025 թվականի հունիսի 30-ից։
Առաջին փուլում կենսաչափական տվյալները կհավաքվեն Շերեմետևոյում, Դոմոդեդովոյում, Վնուկովոյում, Ժուկովսկիում և Օրենբուրգի շրջանի Մաշտակովոյի անցակետում։ Երկրորդ փուլում կենսաչափական տվյալները կհավաքվեն սահմանի բոլոր անցակետերում։





























