Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ ԵՄ պաշտպանության նախարարները պայմանավորվել են ուկրաինացի զինվորներին մարզել Ուկրաինային հնարավորինս մոտ, բայց ոչ նրա տարածքում։ Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ըստ Բորելի՝ մինչև տարեվերջ Եվրամիության անդամ երկրները պետք է պատրաստեն 75 հազար ուկրաինացի զինվորականներ։
Առ այսօր վերապատրաստումն ավարտել է արդեն 60 հազար մարդ։ Բորելը նախարարների հանդիպումից հետո նաև նշել է, որ ԵՄ երկրները պատերազմի սկզբից ի վեր 43,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են հատկացրել Կիևին։





























