ՌԴ առողջապահության նախարարությունը հերքել է շրջանառվող տեղեկությունն, ըստ որի Ռուսաստանում «սեռական նախասիրության խանգարումներով» ախտորոշված քաղաքացիների համար տրանսպորտային միջոցներ վարելու արգելքը խստացվելու է։ Խնդիրը պարզաբանել են Առողջապահության նախարարությանն առընթեր Սերբսկու անվան հոգեբուժության և նարկոլոգիայի ինստիտուտի գիտնականները, գրում է Drom.ru-ն։
Ռուսաստանի կառավարությունն, իրոք, ավտոմեքենա վարելու համար բժշկական հակացուցումների նոր ցանկի վերաբերյալ որոշման նախագիծ է մշակել։ Սակայն օրենքի՝ հոգեկան խանգարումների և վարքային խանգարումների բաժնում ընթացիկ ցանկում փոփոխություններ չկան, գրում է «Коммерсантъ» պարբերականը։
Սեռական նախապատվության խանգարումներն ու և գենդերային նույնականացման խանգարումները ավտոմեքենա վարելու համար դեռևս հակացուցված են: Այլ կերպ ասած՝ տրանսսեքսուալներին, էքսհիբիցիոնիստներին, սադոմազոխիստներին և նմանատիպ այլ անձանց ներկա պահին ավտոմեքենա վարելն արգելված է։
Ընթացիկ ցանկը գործում է 2014 թվականից։ Նոր ցանկը դրանից տարբերվում է միայն հիվանդությունների թվարկմամբ։





























